ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Facebook և Instagram սոցցանցերի աշխատանքում այսօր տեղի է ունեցել լուրջ խափանում։ Այս մասին վկայում են Downdetector կայքի տվյալները, որոնք զբաղվում են սոցցանցերի և տարբեր հարթակների մոնիտորինգով, հաղորդում է bykvu.com–ը։
Facebook–ի որոշ օգտատերեր նշում են, որ սոցցանցն ամբողջովին անհասանելի է, անհնար է մուտք գործել էջ, իսկ մուտք գործելիս էլ էջը նորմալ չի աշխատում։
Նման խնդիրներ հիմնականում գրանցվում են եվրոպական երկրներում, ԱՄՆ–ում, Կանադայում, Բրազիլիայում և այլ երկրներում։
Instagram–ի օգտատերերի մոտ ևս խնդիրներ են։ Կրկին անհնար է մուտք գործել էջ կամ էլ սոցցանցն ամբողջությամբ չի աշխատում։
Instagram–ի օգտատերերի շրջանում առավել լուրջ խնդիրներ են գրանցվել Եվրոպայում (Ուկրաինա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Իտալիա), ԱՄՆ–ում, Ավստրալիայում, Ճապոնիայում, Իրանում և այլ երկրներում։–0–