Տաքացվող և սմարթֆոնը վերալիցքավորող բաճկոն է ստեղծվել

21.11.2016, 22:05
Ravean Team ընկերությունը մշակել է տեխնոլոգիական բաճկոն, որն ունի մարտկոց` նախատեսված մարմնի տաքացման և շարժական սարքերի վերալիցքավորման համար:
Տաքացվող և սմարթֆոնը վերալիցքավորող բաճկոն է ստեղծվել
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ravean Team ընկերությունը մշակել է տեխնոլոգիական բաճկոն, որն ունի մարտկոց` նախատեսված մարմնի տաքացման և շարժական սարքերի վերալիցքավորման համար, հաղորդում է telecom.arka.am–ը` հղոմ անելով hi-tech.mail.ru-ին:

Տաքացնող տարրերը տեղակայված են կրծքավանդակի, որովայնի և մեջքի հատվածներում: Կա աշխատանքի երեք ռեժիմ` ընդհուպ մինչև 38 աստիճան տաքություն: Ներկառուցված մարտկոցի տարողունակությունը 10600 մԱժ է, որը բավարար է 15 ժամով մարմինը տաքացնելու կամ 2-4 անգամ սմարթֆոնը վերալիցքավորելու համար: Հայտնի չէ, կկարողանա բաճկոնը տաքացնել մարդուն Ռուսաստանի ցրտաշունչ ձմռան պայմաններում:

Բաճկոնն առանց մարտկոցի կշռում է ընդամենը 80 գրամ: Այն կարելի է լվանալ և չորացնել մեքենայով: Ունի ջրակայուն ծածկույթ ձյան և անձրևային եղանակի համար:

Ravean բաճկոնի համար գործարկել են դրամահավաք Kickstarter-ում, անհրաժեշտ է 20 հազար դոլար: Երկու օրվա ընթացքում բեյքերները ներդրել են նախատեսվածից 5 անգամ ավել գումար: Արշավը կտևի ևս 40 օր: -0-