411.99
4.03
390.88
+12
Եղանակը Երևանում
Հայ

Սենսացիոն գիտական բացահայտում. Նոյյան տապանը գտնվում է Արարատ լեռան վրա (ՎԻԴԵՈ)

12:10
28 Դեկտեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Գիտնականների միջազգային խումբը սենսացիոն բացահայտում է արել, որը կարող է պարզել բիբլիական լեգենդի գաղտնիքները։

Գիտնականները պնդում են, որ Թուրքիայում` Արարատ լեռան գագաթին, պահպանվել են Նոյյան տապանի բեկորները։

Ինչպես հաղորդում է u-f.ru–ն, հետազոտական աշխատանքի համար հիմք է դարձել սառցակալած պլատֆորմի (եզրերին պատերի բեկորներով) լուսանկարի հրապարակումը, որը նման է մեծ փայտե նավի մնացորդների։ Գիտական սենսացիան բացահայտել են չինացի գիտական արշավախմբի անդամները։

Գիտնականները կատարել են գերաններից մեկի մի հատվածի ռադիո–ածխածնային անալիզ, որը ցույց է տվել, որ գտածոն մոտ 4800 տարեկան է, ինչը համընկնում է բիբլիական պատմության հետ։

Միջազգային գիտաժողովի ժամանակ գիտնականները հայտարարել են, որ նրանց այժմ արդեն հայտնի են Նոյյան տապանի գտնվելու վայրի հստակ կոորդինատները։ Մեծ գիտական արշավախումբ պատրաստվում է բարձրանալ Արարատ։

Սակայն ոչ բոլոր գիտնականներն են համաձայն Նոյյան տապանի մասին նման վարկածի հետ։ Ըստ Աստվածաշնչի, Նոյն իր տապանը կառուցել է փայտից։ Մասնագետների խոսքերով, անգամ ամենաամուր փայտը քայքայվում է հինգ տասնյակ տարվա ընթացքում, այդ պատճառով տապանը չէր կարող պահպանվել այդքան երկար ժամանակ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:00
29 Մարտի 2022
Սպիտակուցային դիետա. օգու՞տ, թե՞ վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
20:00
23 Օգոստոսի 2021
Ի՞նչ է պատմում պորտի ձևը մարդու առողջության և բնավորության մասին (ՖՈՏՈ)
Պորտի ձևով կարելի է իմանալ ոչ միայն մարդու հնարավոր առողջական խնդիրների մասին, այլև որոշել նրա բնավորության որոշ գծեր
14:11
15 Դեկտեմբերի 2020
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
16:27
30 Նոյեմբերի 2020
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ (ՖՈՏՈ)
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ. ՖՈՏՈ
10:53
17 Նոյեմբերի 2020
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
17:55
23 Սեպտեմբերի 2020
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
13:40
20 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը. ինչպե՞ս խուսափել վարակումից
21:45
19 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
20:40
23 Օգոստոսի 2020
Անլար ականջակալները կարող են վտանգավոր լինել մարդու առողջության համար․ պարզաբանում է փորձագետը
Bluetooth ականջակալները կարող են մեծ վտանգ ներկայացնել մարդու համար․ փորձագետը պարզաբանում է
15:27
17 Օգոստոսի 2020
«Արջերի» քարանձավում միջին հին քարեդարյան գործիքներ են հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Ուշագրավ բացահայտումներ «Արջերի» քարանձավում. ՖՈՏՈ
11:21
13 Օգոստոսի 2020
Հայաստանի բնակիչները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
Հայաստանցիները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
15:40
11 Օգոստոսի 2020
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին