Ռուս տիեզերագնացն առաջին անգամ սելֆի է նկարել բաց տիեզերքում

08.02.2016, 11:49
Ռուս տիեզերագնաց Սերգեյ Վոլկովը «ВКонтакте» սոցցանցի իր էջում հրապարակել է իր գործընկեր Յուրի Մալենչենկոյի սելֆին:
Ռուս տիեզերագնացն առաջին անգամ սելֆի է նկարել բաց տիեզերքում

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ռուս տիեզերագնաց Սերգեյ Վոլկովը «ВКонтакте» սոցցանցի իր էջում հրապարակել է իր գործընկեր Յուրի Մալենչենկոյի սելֆին, որը նկարել է բաց տիեզերքում։ Բորտինժեները հրապարակել է նաև տիեզերքում նկարված այլ լուսանկարներ, հաղորդում է hi-tech.mail.ru–ն։

Տիեզերանավի հրամանատար Յուլի Մալենչենկոյի համար սա վեցերորդ թռիչքն է դեպի տիեզերք, այն մեկնարկել է 2015 թ.–ի դեկտեմբերի 15–ին։ Տիեզերագնացը հինգ անգամ եղել է բաց տիեզերքում։ Ընդ որում թռիչքներից մեկը տևել է ավելի քան վեց ժամ։

Սերգեյ Վոլկովը 157 օր է` Միջազգային տիեզերակայանում է։ Նա տիեզերք է թռչել երրրոդ անգամ 2015 թ.–ի սեպտեմբերի 2–ին «Սոյուզ ՏՄԱ–15մ» տիեզերանավով։ Վերադարձը նախատեսված է մարտի 2–ին։ –0–