Ինչո՞ւ են որոշ մարդիկ մյուսներից խելացի

25.06.2017, 17:52
Էդինբուրգի համալսարանի գիտնականները բացահայտել են, թե ինչու են որոշ մարդիկ ինտելեկտուալ տեսանկյունից գերազանցում մյուսներին:
Ինչո՞ւ են որոշ մարդիկ մյուսներից խելացի

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Էդինբուրգի համալսարանի գիտնականները բացահայտել են, թե ինչու են որոշ մարդիկ ինտելեկտուալ տեսանկյունից գերազանցում մյուսներին: Պարզվել է, որ ամեն ինչ ուղիղ կապ ունի մարդու ԴՆԹ-ի հետ:

Загружается новость ... "Лево"

Ինչպես հաղորդում է oane.ws կայքը,  հետազոտողները փորձարկում են կատարել, որին մասնակցել է 20 000 մարդ: Գիտնականները հետևել են արյունակցական կապ ունեցող մարդկանց: Հիմնական ուշադրության կենտրոնում են հայտնվել միաբջիջ պոլիֆորիզմները: Փորձագետներն ընդգծել են, որ կետային մուտացիաները շատ հազվադեպ են հանդիպում գենետիկորեն անհամատեղելի մարդկանց մոտ, փոխարենն ավելի հաճախ են հանդիպում հարազատների մոտ:

Հայտնի է դարձել, որ ավելի ընդունակ, խելացի մարդկանց ԴՆԹ-ում շատ ավելի հազվադեպ են հանդիպում վտանգավոր մուտացիաները, որոնք մեծապես ավելացնում են վտանգավոր հիվանդությունների զարգացման ռիսկը, ինչպես նաև նվազեցնում են ինտելեկտուալ ունակությունները:-0-