Հայտնաբերվել է Տիեզերքի ամենափոքր աստղը

16.07.2017, 15:03
Աստղագետների միջազգային թիմը հայտնաբերել է գիտությանը հայտնի է ամենափոքր աստղը:
Հայտնաբերվել է Տիեզերքի ամենափոքր աստղը

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի./Նովոստի–Արմենիա/.Աստղագետների միջազգային թիմը հայտնաբերել է գիտությանը հայտնի է ամենափոքր աստղը (բացառությամբ կոմպակտ, ըստ էության, մեռած աստղերի):

Lenta.ru-ի հաղորդմամբ, համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Astronomy and Astrophysics ամսագրում, որի մասին հակիրճ տեղեկացնում է Popular Mechanics–ը։

Загружается новость ... "Лево"

EBLM J0555-57Ab լուսատուն Յուպիտերից 85 անգամ ծանր է, իսկ  չափերով  փոքր–ինչ մեծ է Սատուրնից: Այն արեգակնային զանգվածի երկու այլ աստղերի` BLM J0555-57A-ի և EBLM J0555-57B-ի հետ եռյակ համակարգի մաս է կազմում, որ տեղակայված է Երկրից 600 լուսային տարի հեռավորության վրա։

EBLM J0555-57Ab-ն պտտվում է EBLM J0555-57A-ի շուրջ։ Գիտնականներին դեռ հայտնի չեն այն մեխանիզմները, որոնց շնորհիվ ծագել է հետաղոտվող եռյակ համակարգը: Ի սկզբանե, աստղագետները ենթադրում էին, որ EBLM J0555-57Ab-ն մեծ էսզոմոլորակ է,սակայն վերջին դիտարկումները հնարավորություն տվեցին հստակեցնել օբյեկտի կարգավիճակը:-0-