Հայտնի են հիվանդությունները, որոնցից կարող է պաշտպանել շունը

06.01.2018, 20:44
Ընտանի կենդանիների առկայությունը տանը նվազեցնում է երեխաների մոտ ալերգիկ ասթմային բնորոշ ախտանիշները։
Հայտնի են հիվանդությունները, որոնցից կարող է պաշտպանել շունը

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Մասնագետները վերլուծել են ալերգիկ էկզեմայի դեպքերն այն երեխաների մոտ, որոնց մայրերը հղիության ժամանակ օրվա մեջ առնվազն մեկ ժամ անցկացրել են շների հետ:

Загружается новость ... "Лево"

Պարզվել է, որ արդյունքում նման նորածինների մոտ ավելի քիչ են եղել ցանի առաջացման դեպքեր։ Սակայն ժամանակի ընթացքում դրական ազդեցությունը նվազում է, և տասը տարեկան հասակում իսպառ անհետանում, գրում է rusevik.ru-ն:

Գիտնականները պարզել են նաև, որ ընտանի կենդանիների առկայությունը տանը նվազեցնում է երեխաների մոտ ալերգիկ ասթմային բնորոշ ախտանիշները։ Հիմնական դերն այստեղ խաղում են մանրէները, որոնց կրողներն են ընտանի կենդանիները: Զեկույցի հեղինակները, սակայն, զգուշացնում են, որ դրական ազդեցությունը չի տարածվում շնից ալերգիա ունեցողների վրա: -0-