Ցածր զարկերակը մահացու վտանգավոր է տղամարդկանց համար. գիտնականներ

16.06.2019, 17:59
Ցածր զարկերակը մահացու վտանգավոր է տղամարդկանց համար:
Ցածր զարկերակը մահացու վտանգավոր է տղամարդկանց համար. գիտնականներ

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ցածր զարկերակն` ավելի քան 75 զարկ մեկ րոպեում, տղամարդկանց մոտ կարող է վկայել սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգի և, հետևաբար, վաղաժամ մահվան մասին: Այդ մասին նշվում է Open Heart գիտական ամսագրում շվեդ գիտնականների հրապարակված հետազոտության մեջ, հայտնում է life.ru-ն:

Հետազոտությանը, որը տևել է 21 տարի, մասնակցել է 798 տղամարդ, որոնք ծնվել են 1943 թ.-ին Գյոթեբորգում: Ըստ զարկերակի հաճախականության՝ նրանց բաժանել են չորս խմբի. 55 և ցածր, 55-65, 65-75 և ավելի քան 75 զարկ մեկ րոպեում:

Մեկ րոպեում 55 զարկ ունեցող տղամարդիկ հաճախ ծխում էին, քիչ էին շարժվում, ինչպես նաև ենթարկվում էին սթրեսների: Սակայն ամենից հաճախ սրտի հիվանդություններով տառապում էին չորրորդ խմբի ներկայացուցիչները՝ ավելի քան 75 զարկով: Սրտի հիվանդությունների հավանականությունն իրենց մոտ երկու անգամ ավելի բարձր էր, քան առաջին խմբի ներկայացուցիչների մոտ:

21 տարվա դիտարկման ընթացքում մահացել է 119 մասնակից, 237-ի մոտ հայտնաբերվել են սրտանոթային համակարգի տարբեր հիվանդություններ, իսկ 113-ի մոտ՝ սրտի իշեմիկ հիվանդություն: Ավելի մեծ կորուստներ կրել է 4-րդ խումբը:-0-