Android սմարթֆոնների սեփականատերերը` Wi-Fi լրտեսության զոհեր

18.11.2018, 16:41
Մասնագետները խոցելիություն են հայտնաբերել Android օպերացիոն համակարգում, որը թույլ է տալիս հետևել օգտատերերի տեղափոխմանը։
Android սմարթֆոնների սեփականատերերը`  Wi-Fi լրտեսության զոհեր

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Nightwatch Cybersecurity-ի մասնագետները խոցելիություն են հայտնաբերել Android օպերացիոն համակարգում, որը թույլ է տալիս հետևել օգտատերերի տեղափոխմանը, հայտնում է life.ru-ն` հղում անելով ընկերության հաշվետվությանը:

Հաքերները կարող են ստանալ Wi-Fi-ի երթուղիչի հասանելությունը: Այդ դեպքում նրանք հնարավորություն կստանան հետևել «զոհի» տեղափոխմանն ազդանշանի գործման դաշտում:

Խոցելիությունը հայտնաբերվել է RSSI համակարգում: Այն չափում է ազդանշանային մակարդակը և փոխանցում այլ ծրագրերի, այդպես հնարավոր է դառնում ստանալ տեղեկություն տեղափոխման մասին: Նշվում է, որ նման խոցելիություն կա Android համակարգով գործով բոլոր սմարթֆոններում:-0-