Ամենօրյա լոգանքը վտանգավոր է. մաշկաբաններ

22.09.2019, 20:25
Հաճախ լոգանք ընդունելու դեպքում նվազում է մաշկի պաշտպանիչ շերտը:
Ամենօրյա լոգանքը վտանգավոր է. մաշկաբաններ

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հաճախ լոգանք ընդունելու դեպքում նվազում է մաշկի պաշտպանիչ շերտը, ինչը կարող է հանգեցնել ինֆեկցիաների և այլ հիվանդությունների։ Այդ մասին գրում է Life.ru-ն:

Մաշկաբանները կոչ են անում զերծ մնալ ամենօրյա լոգանքից: Բժիշկները նշում են, որ հաճախակի լոգանք ընդունելը կարող է բացասաբար ազդել առողջության վրա, գրում է Медикфорум-ը:

Բացի այդ, տաք ջուրը չորացնում է մաշկը և առաջացնում է միկրոճեղքեր: Գելերը և օճառը կարող են ոչնչացնել օգտակար մանրէները, ինչը կարող է հանգեցնել ինֆեկցիաների զարգացման:

Մաշկաբանները նաև նշում են, որ լոգանքի տևողությունը չպետք է գերազանցի 15 րոպեն: Այդ դեպքում հնարավոր կլինի պահպանել մաշկի պաշտպանիչ շերտը: Վտանգավոր է նաև տաք ջուրը, այն կարող է հինգ անգամ ավելացնել սրտի կաթվածի ռիսկը:–0–