AirPods անլար ականջակալները կարող են քաղցկեղ առաջացնել. գիտնականներ
17.03.2019,
20:27
Մոտ 250 գիտնականներ խնդրագիր են ստորագրել գաջեթների օգտագործման դեմ, որոնք տարածում են ռադիոհաճախականության ճառագայթներ:

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Մոտ 250 գիտնականներ խնդրագիր են ստորագրել գաջեթների օգտագործման դեմ, որոնք տարածում են ռադիոհաճախականության ճառագայթներ, հայտնում է life.ru-ն՝ հղում անելով DM-ին:
Գիտանականները մասնավորապես անհանգստածած են Apple-ի AirPods անլար ականջակալներով: Հաշվի առնելով այն, որ սարքավորումը գտվում է ականջի անցուղու խորքում, նրա օգտագործման դեպքում ականջի փխրուն մասերը կարող են ենթարկվել վտանգավոր ճառագայթման:
Գիտնականները դեռ բավարար ապացույցներ չունեն անլար ականջակալների օգտագործման և քաղցկեղի առաջացման միջև կապի մասին: Նրանք շարունակում են համապատասխան թեստավորումներ անցկացնել:-0-