Մարսը գրոհում է

21.05.2016, 12:25
Մայիսի 30–ին Մարսը Երկիր մոլորակի հետ կգտնվի վերջին տարիների ընթացքում գրանցված նվազագույն հեռավորության վրա, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը։
Մարսը գրոհում է
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Մայիսի 30–ին Մարսը Երկիր մոլորակի հետ կգտնվի վերջին տարիների ընթացքում գրանցված նվազագույն հեռավորության վրա, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը։

«Մոլորակների միջև հեռավորությունը կկազմի մոտ 76 մլն կիլոմետր։ «Կարմիր մոլորակը» կմնա Երկիր մոլորակի հետ նվազագույն հեռավորության վրա մայիսի 30–ից մինչև հունիսի առաջին երկու շաբաթը», –ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով` այս տիեզերական երևույթն անվանում են մոլորակների դիմակայություն։ Երկիրը կհայտնվի Մարսի և Արևի միջև, միաժամանակ բոլոր երեք երկնային մարմինները կգտնվեն միևնույն գծի վրա։

«Ցավոք, պետք է հիասթափեցնեմ, առանց հեռադիտակի անհնար կլինի հետևել այս երևույթին», – ասաց Հարությունյանը։

2003 թ.–ի օգոստոսի 27–ին Երկիր մոլորակն ու Մարսը գտնվել են իրարից ռեկորդային 54,7 մլն կիլոմետր հեռավորության վրա։ Հաջորդ անգամ Մարսը կմոտենա Երկիր մոլորակին 2018 թ.–ի հուլիսին։ –0–