ՄՏԿ–ի տիեզերագնացները հզոր և հիասքանչ հյուսիսափայլ են տեսանկարահանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

29.10.2016, 12:40
Միջազգային տիեզերակայանի տիեզերագնացները հոկտեմբերի 26–ին տեսանկարահանել են շատ հզոր հյուսիսափայլ։
ՄՏԿ–ի տիեզերագնացները հզոր և հիասքանչ հյուսիսափայլ են տեսանկարահանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Միջազգային տիեզերակայանի տիեզերագնացները հոկտեմբերի 26–ին տեսանկարահանել են շատ հզոր հյուսիսափայլ։

Այս շլացուցիչ երևույթի տեսանյութը, որը նկարահանվել է timelapse տեխնոլոգիայի օգնությամբ, հասանելի է AstronautiCAST–ի YouTube–յան ալիքում։

Բևեռափայլը երկրի մթնոլորտի վերին նոսր շերտերի (80-1000 կմ) լուսարձակումն է։ Այն դիտվում է երկրի բևեռային շրջաններում, հազվադեպ՝ նաև միջին լայնություններում։ Հայաստանում 1098-1100 թվականնեին դիտվել է չորս բևեռափայլ։

Երկնքի ամբողջ հյուսիսային կողմը լուսավորվում է կարմիր ու կանաչ երկու հսկայական, վետվետուն կամարներով։ Անընդհատ ձևափոխվելով ու երփներանգվելով՝ կամարները մեկ անհետանում են, մեկ նորից հայտնվում։ Հանկարծակի մութ երկինքը ասես նետահարում են պայծառ ճառագայթները, իսկ ժամանակ առ ժամանակ օդում կախվում են կարմիր ծոպերով զմրուխտե «վարագույրներ»։ Պայծառ, հիասքանչ բևեռափայլը (հյուսիսում անվանում են հյուսիսափայլ) երկնքում փայլում է մի քանի ժամ անընդմեջ։–0–