«Կասպերսկու լաբորատորիան» անվճար հակավիրուս է գործարկում

29.07.2017, 18:05
«Կասպերսկու լաբորատորիան» հայտարարել է ողջ աշխարհում Kaspersky Free անվճար հակավիրուսի գլոբալ գործարկման մասին:
«Կասպերսկու լաբորատորիան» անվճար հակավիրուս է գործարկում
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. «Կասպերսկու լաբորատորիան» հայտարարել է ողջ աշխարհում Kaspersky Free անվճար հակավիրուսի գլոբալ գործարկման մասին:

Ինչպես հաղորդում է telecom.arka.am–ը, հղում անելով Lenta.ru–ին, այս մասին նշվում է ընկերության ղեկավար Եվգենի Կասպերսկու բլոգում։

Նրա խոսքով, անվճար հակավիրուսը չի մրցակցի վճարովի տարբերակների հետ, վճարովի տարբերակն առանձնանում է մի շարք լրացուցիչ գործառույթներով։

Загружается новость ... "Лево"

«Կան զգալի թվով օգտատերեր, ովքեր չունեն 2000 ռուբլի պրեմիում կարգի պաշտպանության համար, ինչի պատճառով նրանք ստիպված են խոցելի ծրագրեր տեղադրել և անգամ օգտվել ակտիվորեն պարտադրվող Microsoft Windows Defender–ից», – նշել է Կասպերսկին։

Նա ավելացրել է, որ անվճար տարբերակից օգտվողների թվի ավելացումը դրական է ազդում բոլոր օգտատերերի համար պաշտպանության որակի վրա big data–ի ընդլայնման հաշվին տեխնոլոգիական մեքենայացված ուսուցման համար: Այս հանգամանքը փաստարկ է անվճար հակավիրուսի գլոբալ ներդրման օգտին։

Անցած տարի իրականացվել է պրոդուկտի փորձնական մշակում այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Չինաստանը, Դանիան, Նորվեգիան, Շվեդիան, Ֆինլանդիան։ Անվճար հակավիրուսը, Կասպերսկու խոսքով, «տարածվել է մի քանի միլիոն օրինակով» ։ -0-