Հոլանդիայում վարժեցրած արծիվներն անօդաչու սարքեր կորսան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նիդեռլանդների ոտիկանությունից հայտնել են, որ վարժեցրած արծիվների օգնությամբ անօդաչու սարքերի դեմ պայքարի փորձը հաջող է անցել: Վայրի թռչունները երկար վարժեցման կարիք չունեն, որ սովորեն բռնել դրոնները, և վնասազերծում են սարքերն իրենց և անցորդների համար անվնաս, հաղորդում է tjournal.ru-ն՝ հղում անելով The Gurdian-ին:
Հոլանդիայի ոստիկանությունը անօրինական թռչող անօդաչու սարքերի դեմ պայքարում է ոչ տեխնոլոգիական մեթոդով: Չթույլատրված անօդաչուների հետ, որոնք կարող են խանգարել ինքնաթիռների աշխատանքին կամ վնաս ներկայացնել մարդկանց համար, որոշել են պայքարել վարժեցրած արծիվների օգնությամբ:
Փորձը սկսվել է 2015 թ.-ի վերջին և 2016 թ.-ի սեպտեմբերին լիովին արդարացրել է ոստիկանների սպասումները: Արծիվներն արագ են սովորում բռնել օդային սարքերը որպես որս և տանել դրանք անվտանգ հեռավորության վրա: Ընդ որում՝ չեն վիրավորվում ոչ թռչունները, ոչ անցորդները, քանի որ փետրավորը չի բախվում սարքին, այլ իր ճանկերի մեջ բռնած՝ տանում է տիրոջը:
Նիդելանդների ոստիկանությունը մտադիր է սեփական արծիվների գնել և, «Պահապաններ երկնքից» ընկերության հետ միասին, որն օգնել է փորձարկումների ժամանակ, սովորեցնել 100 աշխատակցի և ստեղծել հատուկ ջոկատ՝ արծիվների օգնությամբ անօդաչու սարքերի դեմ պայքարելու համար: -0-