ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա «Երևանի գինու օրեր» միջոցառմանը նվիրված ասուլիս

02.05.2017, 18:03
Չորեքշաբթի «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա «Երևանի գինու օրեր» միջոցառմանը նվիրված ասուլիս
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Չորեքշաբթի` մայիսի 3-ին, ժամը 11:00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս՝ նվիրված «Երևանի գինու օրեր» միջոցառմանը:

Մայիսի 5-6-ի Երևանում առաջին անգամ կանցկացվի «Երևանի գինու օրեր» միջոցառումը՝ նվիրված հայկական գինու լավագույն ավանդույթների զարգացմանն ու ներկայացմանը:

Միջոցառումը նախաձեռնել են «Արենի» փառատոն հիմնադրամը, որը տարիներ շարունակ կազմակերպում է Արենի գինու փառատոնը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և սննդային բլոգեր (food blogger) Աննա Մազմանյանը:

Փառատոնը կանցկացվի երկու օր՝ մայիսի 5-ին և 6-ին, ժ. 19:00–23:00, Երևանի փոքր կենտրոնի ամենակոլորիտային անկյուններից մեկում՝ Սարյան փողոցի-Թումանյան-Պուշկին խաչմերուկների հատվածում:

Միջոցառման նպատակն է խթանել միջոցառումային զբոսաշրջությունը Հայաստանում և ապահովել մեր երկրի՝որպես գինու հնագույն օրրանի ճանաչելիությունը:

Մամուլի ասուլիսի բանախոսներն են`

- «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը

- Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը

- սննդային բլոգեր (food blogger) Աննա Մազմանյանը:

«Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնի հասցեն`

Երևան, Փ. Բյուզանդի 1/3, 4–րդ հարկ։

Հեռախոսահամարներ` 52-82-02, 52-40-80։

Email: press-center@newsarmenia.am

Համակարգող` Մարիամ Սարգսյան, (091) 11 10 30։ -0-