Հայ գիտնականները նշում են Յուրի Գագարինի` տիեզերք կատարած թռիչքի 50-ամյա հոբելյանը

07.04.2011, 15:11
Հայ գիտնականները նշում են Յուրի Գագարինի` տիեզերք կատարած թռիչքի 50-ամյա հոբելյանը
Հայ գիտնականները նշում են Յուրի Գագարինի` տիեզերք կատարած թռիչքի 50-ամյա հոբելյանը

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ապրիլի 8-ին` ժամը 11:00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունում տեղի կունենա հանդիպում ռուսական պատվիրակության հետ` նվիրված առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի տիեզերք կատարած թռիչքի 50-ամյա հոբելյանին, տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնից:

Պատվիրակությունը գլխավորում է տիեզերագնաց Միխայիլ Տյուրինը:

Հանդիպման ընթացքում կամփոփվեն հայ գիտնականների ունեցած փորձի արդյունքները,  ինչպես նաեւ կքննարկվեն տիեզերական տարածության յուրացման հետագա համագործակցության ուղիները: ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը կներկայացնի ՀՀ ԳԱԱ  Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտի փորձը տիեզերական հետազոտությունների ծրագրերում:

Տիեզերական աղբի խնդրի լուծման ուղիները կներկայցնի ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը: Վահե Գուրզադյանը կպատմի «Օրիոնե  ուղեծրային համակարգի մշակման գործում հայ գիտնականների փորձի մասին: Ակադեմիկոս Էվրիկ Աֆրիկյանը կզեկուցի տիեզերական թռիչքներում միկրոբային դեգրադանտների եւ երկրագնդի մերձակա տարածությունների յուրացման մասին:

ՀՀ ԳԱԱ-ում հոբելյանական նստաշրջանը կշարունակվի ապրիլի 12-ին:--0-