ՀՀ խորհրդարանը հինգշաբթի կընդունի Օմբուդսմենի հրաժարականը

10.02.2011, 11:55
ՀՀ խորհրդարանը հինգշաբթի կընդունի Օմբուդսմենի հրաժարականը
ՀՀ խորհրդարանը հինգշաբթի կընդունի Օմբուդսմենի հրաժարականը

ՀՀ խորհրդարանը հինգշաբթի կընդունի ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հրաժարականը:

ՀՀ խորհրդարանը երկուշաբթի ի գիտություն է ընդունել ՀՀ օմբուդսմեն Արմեն Հարությունյանի հրաժարականի մասին դիմումը:

Ինչպես պարզաբանել է ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը՝ ՀՀ ԱԺ կանոնակարգի համաձայն՝ եթե դիմումը երեք օրվա ընթացքում գրավոր կարգով հետ չկանչվի, ապա այն կհամարվի ընդունված:
ՀՀ օմբուդսմենն իր դիմումը դեռ գրավոր կերպով հետ չի կանչել:

Արմեն Հարությունյանը դեռ փետրվարի 2-ին ՀՀ ազգային ժողով է ներկայացրել հրաժարականի մասին դիմումը այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Նա նաև համաձայնել է ստանձնել Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցչի պաշտոնը:
Հարությունյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում աշխատել է հինգ տարի:-0-