Ուշադրություն ԶԼՄ-ներին. «ԱրմենՏել» ընկերության ղեկավարության մամուլի ասուլիսը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում

23.07.2008, 10:13

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի՝ հուլիսի 24-ին, ժամը 12։00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «Վիմպելկոմ» ընկերության՝ ԱՊՀ երկրներում անձնակազմի հետ աշխատանքների և կազմակերպչական զարգացման ծառայության ղեկավար Գալինա Վորոնեցկայայի և «Արմենտել» ՓԲԸ (Beeline ապրանքանիշ) գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովի մամուլի ասուլիսը։

Այլ խոսնակների թվում են նաև «ԱրմենՏել»-ի կազմակերպչական զարգացման հարցերի տնօրեն Ելենա Կովալչուկը և Beeline-Համալսարանի ղեկավար Նատալյա Ժուրավլյովան։

Մամուլի ասուլիսի թեման է՝ Beeline-Համալսարանի բացումը Հայաստանում և ընկերության կադրային քաղաքականությունը։

«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն՝ Երևան, Վարդանանց 7։

Հեռախոսներ հավատարմագրվելու համար. 52-83-92 (ներքին՝ 103), 52-83-64 (ներքին՝ 103), 56-72-10 (ներքին՝ 103)։-0-