Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Հարավային Կովկասի կանանց ձայները. Չհորինված պատմություններ» գրքի շնորհանդեսը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում

23.06.2008, 13:11

Հունիսի 24-ին, ժամը 11։00-ին «Նովոստի» Միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «Հարավային Կովկասի կանանց ձայները. Չհորինված պատմություններ» գրքի շնորհանդեսը։

Գիրքը լույս է տեսել Հայնրիխ Բյոլի հիմնադրամի և «Հաշտության ռեսուրսներ» բրիտանական ոչ կառավարական կազմակերպության աջակցությամբ։ Գիրքը հրատարակվել է ռուսերենով՝ Վրաստանում։

Մեր հյուրերն են նախագծի համակարգող Լելա Մարգիանին և գրքի խմբագիր Թամարա Բալավաձեն։

«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն՝ Երևան, Վարդանանց 7։

Հեռախոսներ հավատարմագրվելու համար. 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108)։

Հասմիկ Սահակյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (094) 18-33-77։--0—