Ուշադրություն ԶԼՄ-ներին. Հանդիպում ռուսալեզու ռադիոհեռարձակման առաջին միջազգային հումանիտար փառատոնի մասնակիցների հետ՝ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում
Հունիսի 21-ին ժամը 11։00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կկայանա հանդիպում Ռուսալեզու ռադիոհեռարձակման առաջին միջազգային հումանիտար փառատոնի մասնակիցների հետ։
Հանդիպման թեման է՝ «Ռուսաց լեզուն ԱՊՀ ռադիոեթերում. տեղեկատվական գործընկերության հարթակ»։
Հանդիպման մասնակիցներն են՝
Լև Ձուգաևը – «ՌԻԱ Նովոստիի» Փորձագիտական խորհրդի անդամ, ՌԴ Մամուլի և զանգվածային հաղորդակցության դաշնային գործակալության ղեկավարի օգնական
Ռադիկ Բատիրշին – «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության նախագահ
Սոֆյա Սոկոլովա- «Սաունդքեյ» ԲԲԸ գլխավոր տնօրեն
Արմեն Մանուկյան – Սիթի FM-ի մամուլի կցորդ, հաղորդավար
Փառատոնն անցկացվում է «ԱՊՀ մասնակից-երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի» հովանու ներքո։
Փառատոնի կազմակերպիչն է «Սիթի FM» ռադիոկայանը (Երևան, Հայաստան)՝ ՀՀ մշակույթի նախարարության մասնակցությամբ։
Փառատոնին մասնակցում են ավելի քան 10 ռադիոհեռարձակողներ, որոնք ներկայացնում են Բելառուսը, Վրաստանը, Ղրղստանը, Ղազախստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Ուզբեկստանը, Ուկրաինան, ինչպես նաև մի շարք արտասահմանյան առաջատար ռադիոհեռարձակողների («Միր» միջպետական հեռուստառադիոընկերություն, «ՌԻԱ Նովոստի», «Ռադիո Ռոսիի») և ՌԴ մամուլի և զանգվածային հաղորդակցության դաշնային գործակալության ներկայացուցիչներ։ Փառատոնին հրավիրված են բոլոր հայ ռադիոհեռարձակողները։
Փառատոնի անցկացման հիմնական նպատակը Համագործակցության երկրների միջև միջմշակութային փոխանակությունը և մշակույթների երկխոսության զարգացումն է, մարդասիրական արժեքների քարոզչությունը, միջազգային համագործակցության սոցիալական նշանակության ամրապնդումը։ Փառատոնի շրջանակներում նախատեսված է տեղեկատվական և մեդիա-տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ծրագրերի մշակում և իրականացում, միջտարածաշրջանային նշանակության համատեղ հումանիտար ծրագրերի ստեղծում։
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն՝ Երևան, Վարդանանց 7։
Հեռախոսներ հավատարմագրվելու համար. 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108)։
Հասմիկ Սահակյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (094) 18-33-77։--0—

