Ուշադրություն ԶԼՄ-ներին. ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի մամուլի ասուլիսը` «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում

09.06.2008, 13:53

Հունիսի 10-ին, ժամը 11։00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի մամուլի ասուլիսը։

Մամուլի ասուլիսին կներկայացվեն 2007 թ.-ին Հնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից կազմակերպված դաշտային հետազոտությունների (պեղումների) արդյունքները, ինչպես նաև «Արենի-1» քարայրում կատարված պեղումների սենսացիոն արդյունքները։

Քարայրի ներսում բացվել է էնեոլիթի դարաշրջանի արտադրական համալիր և արդեն նախնական պեղումների ընթացքում հայտնաբերվել է օրգանական նյութերի հսկայական քանակություն։

Եզակի միկրոկլիմայի շնորհիվ քարայրում շատ լավ պահպանվել են մեծ քանակությամբ օրգանական նյութեր՝ խաղողի կորիզներ, տարատեսակ հազացգիների սերմեր, պտուղների ու մրգերի կորիզներ, կտորներ, թելեր։ Այս ամենը գիտնականներին թույլ կտա՝ ավելի հստակ պատկերացում ունենալ այդ դարաշրջանի մարդու մասին։ Բացի այդ, ենթադրվում է, որ այնտեղ բացվել է գինու արտադրության համալիր։

2007 թ.-ին Ինստիտուտը կազմակերպել է 28 հնագիտական արշավ։

«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն՝ Երևան, Վարդանանց 7։

Հեռախոսներ հավատարմագրվելու համար. 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108)։ Հասմիկ Սահակյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (094) 18-33-77։--0—