ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա տեսակամուրջ՝ «Հայաստանի մուտքը ԵՏՄ. խնդիրներ և հեռանկարներ» թեմայով

22.09.2014, 13:42
Երեքշաբթի՝ սեպտեմբերի 23-ին, ժամը 13:00-ին, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Մոսկվա-Երևան տեսակամուրջ՝ «Հայաստանի մուտքը Եվրասիական տնտեսական միություն. խնդիրներ և հեռանկարներ» թեմայով:
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա տեսակամուրջ՝ «Հայաստանի մուտքը ԵՏՄ. խնդիրներ և հեռանկարներ» թեմայով

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երեքշաբթի՝ սեպտեմբերի 23-ին, ժամը 13:00-ին, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Մոսկվա-Երևան տեսակամուրջ՝ «Հայաստանի մուտքը Եվրասիական տնտեսական միություն. խնդիրներ և հեռանկարներ» թեմայով:

Հայաստանի Հանրապետությունը մոտ ժամանակում պետք է դառնա ԵՏՄ-ի նոր անդամը: Հայաստանը բազմիցս արտահայտել է ԵՏՄ-ին միանալու իր ցանկությունը, սակայն փաստաթղթերի ստորագրումը հետաձգվում է: Փորձագետները խոսելու են հետաձգման պատճառների, ինչպես նաև այն հեռանկարների մասին, որոնք Երևանի առջև բացում է ԵՏՄ-ն:

Մոսկվայում տեսակամրջին կմասնակցեն՝

- ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան (2009–2013 թթ.), Կասպյան համագործակցության ինստիտուտի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Վյաչեսլավ Կովալենկոն

- քաղաքագետ, Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Արեշևը:

Երևանում տեսակամրջին կմասնակցեն՝

- «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական-վերլուծական հասարակական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանը,

- Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Նովոստի–Արմենիա» գործակալության հասցեն է` Երևան, Վարդանանց փ., 7։

Հեռախոսահամարներ` 52-83-92 (ներքին` 108), 52-83-64 (ներքին` 108),

56-72-10 (ներքին` 108)։

Հասմիկ Սահակյան, հեռ.` (094) 18-33-77։-0--