ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում «Ոսկե հասկ» փառատոնի մեկնարկին նվիրված ասուլիս կկայանա

17.09.2014, 12:30
Հինգշաբթի` սեպտեմբերի 18-ին, 14։30–ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կհրավիրվի ասուլիս` նվիրված Վարդենիսում անցկացվող  «Ոսկե հասկ» փառատոնին, որի բացումը նախատեսված է սեպտեմբերի 20-ին։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում «Ոսկե հասկ» փառատոնի մեկնարկին նվիրված ասուլիս կկայանա

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հինգշաբթի` սեպտեմբերի 18-ին, 14։30–ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կհրավիրվի ասուլիս` նվիրված Վարդենիսում անցկացվող  «Ոսկե հասկ» փառատոնին, որի բացումը նախատեսված է սեպտեմբերի 20-ին։

Փառատոնի նպատակն է փոքր բիզնեսի և էկոտուրիզմի զարգացումը Հայաստանում`զբոսաշրջիկների հոսքը կենտրոնից դեպի ավելի հեռու անկյուններ ուղղելու և հանրապետության հեռավոր մարզերում նոր արկածներ գտնելու ճանապարհով։

Ասուլիսի բանախոսները`

Հայաստանում Ֆինլանդիայի և Նորվեգիայի պատվավոր հյուպատոս, Հայրենիքի զարգացման հիմնադրամի հիմնադիր Թիմոթի Սթրեյթ,

Հայրենիքի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Անահիտ Մխոյան։

«Նովոստի–Արմենիա» գործակալության հասցեն է` Երևան, Վարդանանց փ., 7։

Հեռախոսահամարներ` 52-83-92 (ներքին` 108), 52-83-64 (ներքին` 108), 56-72-10 (ներքին` 108)։

Հասմիկ Սահակյան, հեռ.` (094) 18-33-77։-0--