ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս Հայաստանի` «East of Culture - Different Sounds Art`n Music Festival» փառատոնին մասնակցելու կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Չորեքշաբթի` հուլիսի 16–ին, ժամը 14։00–ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս, որի ընթացքում կխոսվի հուլիսի 8-ից 13-ը Լեհաստանի Լյուբլին քաղաքում անցկացվելիք «Մշակույթի արևելքում. արվեստի և երաժշտության տարբեր հնչյունները» («East of Culture - Different Sounds Art`n Music Festival») փառատոնին Հայաստանի մասնակցության մասին։
Փառատոնին հրավիրվել են 11 երկրի մասնակիցներ։ Հայաստանը ներկայացրել է «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամը «Նոր ձայներ հայկական կինոյում» («New ՚Voices in Armenian Cinema») հայ ժամանակակից ֆիլմերի ծրագրով և Նարեկ Ավետիսյանի «Սիմուլակրում» նախագծով։ Հայկական ծրագրի ցուցադրությանը ներկա էր Լեհաստանի մշակույթի նախարար Մալգոժատա Օմիլանովսկան (Małgorzata Omilanowska)։
Ասուլիսի բանախոսներն են`
նկարիչ, արվեստագետ Նարեկ Ավետիսյանը,
«Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանը,
«Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի խորհրդի անդամ Տաթև Սարոյանը։
«Նովոստի–Արմենիա» գործակալության հասցեն` Երևան, Վարդանանց 7։
Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար` 52-83-92 (ներքին` 108), 52-83-64 (ներքին` 108), 56-72-10 (ներքին` 108)։
Հասմիկ Սահակյան, մենեջեր` (094) 18-33-77։–0-

