ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված «DigiTec Business» VII ամենամյա ֆորումին
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հինգշաբթի` հունիսի 19–ին, ժամը 15։00–ին Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «DigiTec Business ֆորումի մեկնարկը և արտասահմանյան ընկերությունների տեխնոլոգիական լուծումները բիզնեսի համար» թեմայով մամուլի ասուլիս։
Մամուլի ասուլիսին կմասնակցեն`
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը,
«ԱՌինտեգ» ընկերության երևանյան ներկայացուցչության ղեկավար Արմեն Ադամյանը,
«ԱՌինտեգ» ընկերության կոմերցիոն տնօրեն Դմիտրի Սլոբոդենյուկը,
«ԱՌինտեգ» ընկերության տեխնիկական տնօրեն Պյոտոր Ստելմախը։
«Նովոստի–Արմենիա» գործակալության հասցեն` Երևան, Վարդանանց 7։
Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար` 52-83-92 (ներքին` 108), 52-83-64 (ներքին` 108), 56-72-10 (ներքին` 108)։
Հասմիկ Սահակյան, մենեջեր` (094) 18-33-77։–0-

