ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ—ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա տեսակամուրջ` «ԱՊՀ գագաթնաժողով. Համագործակցության արդիական օրակարգը» թեմայով

26.05.2014, 11:39
Երեքշաբթի` մայիսի 27–ին, ժամը 14։00–ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «ԱՊՀ գագաթնաժողով. Համագործակցության արդիական օրակարգը» թեմայով Երևան–Մոսկվա–Աստանա–Կիև–Քիշնև տեսակամուրջ։
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ—ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա տեսակամուրջ` «ԱՊՀ գագաթնաժողով. Համագործակցության արդիական օրակարգը» թեմայով

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Երեքշաբթի` մայիսի 27–ին, ժամը 14։00–ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «ԱՊՀ գագաթնաժողով. Համագործակցության արդիական օրակարգը» թեմայով Երևան–Մոսկվա–Աստանա–Կիև–Քիշնև տեսակամուրջ։

Մայիսի 30–ին Մինսկում տեղի կունենա Անկախ պետությունների համագործակցության Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը։ Սպասվում է, որ կքննարկվի համագործակցության տարբեր ուղղություններին նվիրված փաստաթղթերի ավելի քան քսան նախագիծ` սկսած տնտեսական դաշինքից մինչև հումանիտար ոլորտի համագործակցությունը։

Միջոցառման ընթացքում փորձագետները կանդրադառնան թեմաների լայն շրջանակի, որոնք կապված են ԱՊՀ գործունեության հետ և իրենց գնահատականը կներկայացնեն Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ, որտեղ մայիսի 25–ին նախագահական ընտրություններ տեղի ունեցան, որոնք կոչված են օրինականացնել պետական հեղաշրջման արդյունքում ձևավորված ինքնահռչակ իշխանությունը։

Երևանից միջոցառմանը կմասնակցեն`

— «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը, 

– Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը:

Մոսկվայից միջոցառմանը կմասնակցեն`

- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Եվրոպայի ինստիտուտի ԱՊՀ երկրների ռազմավարական զարգացման կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ալեքսանդր Գուսևը:

Աստանայից միջոցառմանը կմասնակցեն`

- Ղազախստանի Ձեռներեցների ազգային պալատի վարչության փոխնախագահ Ռահիմ Օշակբաևը,

- Քաղաքագետ Բոլաթ Բայկադամովը:։

Կիևից միջոցառմանը կմասնակցեն`

- Քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ուկրաինական մասնաճյուղի տնօրեն Դենիս Դենիսովը:

Քիշնևից միջոցառմանը կմասնակցեն`

- Պատմական գիտությունների դոկտոր, դեսպան Էմիլ Չոբուն։

«Նովոստի–Արմենիա» գործակալության հասցեն` Երևան, Վարդանանց 7։

Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար` 52-83-92 (ներքին` 108), 52-83-64 (ներքին` 108), 56-72-10 (ներքին` 108)։

Հասմիկ Սահակյան, մենեջեր` (094) 18-33-77։–0-