ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կկայանա տեսակամուրջ` «Եվրասիական ինտեգրում` մաքսային միությունից դեպի տնտեսական միություն» թեմայով

13.05.2014, 13:05
Չորեքշաբթի` մայիսի 14–ին, ժամը 11։00–ին  «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կկայանա տեսակամուրջ` «Եվրասիական ինտեգրում` մաքսային միությունից դեպի տնտեսական միություն» թեմայով։  
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կկայանա տեսակամուրջ` «Եվրասիական ինտեգրում` մաքսային միությունից դեպի տնտեսական միություն» թեմայով

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Չորեքշաբթի` մայիսի 14–ին, ժամը 11։00–ին  «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կկայանա տեսակամուրջ` «Եվրասիական ինտեգրում` մաքսային միությունից դեպի տնտեսական միություն» թեմայով։ 

Տնտեսական և սոցիալական ինտեգրման տեսանկյունից որո՞նք են Մաքսային միությանն ու Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու առավելությունները։ Որո՞նք են եվրասիական ինտեգրացիոն նախագծի ընդլայնման հեռանկարները և հնարավորությունները, որոնք բացվում են ՄՄ նոր անդամների ի հայտ գալու հետ։ Ի՞նչ տեղ է զբաղեցնում Եվրասիական տնտեսական միությունը գլոբալ ինտեգրացիոն նախագծերի համակարգում։ Որո՞նք են եվրասիական ինտեգրման հասարակական օժանդակության խնդիրները անդամ–պետություններից յուրաքանչյուրում։

Միջոցառման կազմակերպիչը Եվրասիական հաղորդակցային կենտրոնն է` «Հյուսիս–Հարավ» քաղաքագիտական կենտրոնի աջակցությամբ։

Մոսկվայում հրավիրված են`

- ԵվրԱզԷս–ի Գործարար խորհրդի վարչական–ֆինանսական տնօրեն Օլեգ Վելիկորեդչանինը,

- Զարգացման դեպարտամենտի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման միջազգային փոխգործակցության բաժնի պետ Անտոն Ազարովը,

- ՌԳԱ էկոնոմիկայի ինստիտուտի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի Հետխորհրդային երկրների տնտեսական զարգացման հատվածի ղեկավար Ելենա Կուզմինան։

- ԱՊՀ երկրների ինստիտուտի տնտեսության բաժնի պետ Ազա Միհրանյանը։

Երևանում`

- «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ–ի տնօրեն Արամ Սաֆարյանը,

- Հայաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության նախագահ Արսեն Ղազարյանը,

— Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը։

Մինսկում`

— Ռազմավարական և արտաքին քաղաքական հետազոտությունների կենտրոնի Դիտորդական խորհրդի նախագահ Յուրի Ցարիկը,

Աստանայում`

— Ղազախստանի «Միություն «Աթամեկեն»» ազգային տնտեսական պալատի վարչության նախագահի առաջին տեղակալ Ռախիմ Օշակբաևը,

— «Քաղաքացիական դաշինք» ՈԿԿ միության նախագահ Նուրլան Երիմբետովը,

— Ղազախստանի Հանրապետության մաժիլիսի պատգամավոր Կամիլ Բուրխանովը։

Համակարգող` «Հյուսիս–Հարավ» քաղաքագիտական կենտրոնի գործադիր տնօրեն Յուլիա Յակուշևա։

«Նովոստի–Արմենիա» գործակալության հասցեն` Երևան, Վարդանանց 7։

Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար` 52-83-92 (ներքին` 108), 52-83-64 (ներքին` 108), 56-72-10 (ներքին` 108)։

Հասմիկ Սահակյան, մենեջեր` (094) 18-33-77։–0-