ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս` նվիրված Գերմանիայում իրականացվող «Տեքստ, ձայն, ստեղծագործություն» նախագծին
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Չորեքշաբթի` մայիսի 7–ին, ժամը 13։00–ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կկազմակերպվի ասուլիս` նվիրված Գերմանիայում անցկացվող «Միջմշակութային և միջդիսցիպլինար իմպրովիզ` ըստ Արմին Տ. Վեգների և Սիորեն Կիերկեգորի տեքստի` Տեքստ, ձայն, ստեղծագործություն» նախագծին։
Հայ նկարիչների` նախագծի ժամանակ ստեղծված աշխատանքները փոխանցվել են Գերմանիայի Պոտսդամ քաղաքի Լեպսիուսի տուն–թանգարանին։ Նախագիծը բոլոր ստեղծագործություններով կներկայացվի Գերմանիայի տարբեր քաղաքներում, նախատեսվում է ցուցադրություն կազմակերպել նաև Հայաստանում։
Մամուլի ասուլիսին կմասնակցեն`
Նախագծի մասնակիցներ, նկարիչներ Տիգրան Կիրակոսյանը և Աշոտ Գրիգորյանը,
«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության խորհրդի անդամ Տաթև Սարոյանը։
«Նովոստի–Արմենիա» գործակալության հասցեն` Երևան, Վարդանանց 7։
Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար` 52-83-92 (ներքին` 108), 52-83-64 (ներքին` 108), 56-72-10 (ներքին` 108)։
Հասմիկ Սահակյան, մենեջեր` (094) 18-33-77։–0-

