ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կկազմակերպվի կլոր սեղան` «ԱՊՀ–ի ապագան. Ուկրաինայի հե՞տ, թե՞ առանց Ուկրաինայի» թեմայով
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Չորեքշաբթի` ապրիլի 2–ին, ժամը 11։00–ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Մոսկվայի, Աստանայի և Կիևի հետ տեսակամուրջի ձևաչափով կլոր սեղան կկազմակերպվի` «ԱՊՀ–ի ապագան. Ուկրաինայի հե՞տ, թե՞ առանց Ուկրաինայի» թեմայով:
Ապրիլի 4–ին Մոսկվայում կանցնի ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը։ Մարտի 19–ին Անկախ Պետությունների Համագործակցությունում 2014 թվականին նախագահող Ուկրաինան վայր է դրել լիազորությունները` համապատասխան նոտա հղելով ԱՊՀ գործադիր կոմիտեին։ ԱՊՀ–ում նախագահությունը գործառույթների ընթացակարգերին համապատասխան մինչև 2014 թվականի վերջը ստանձնել են երկու համանախագահ պետություններ` Բելառուսը և Ղազախստանը։
Կլոր սեղանի մասնակիցները Մոսկվայում`
— Դաշնության խորհրդի կոմիտեի միջազգային գործերով նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարով,
— Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց ազգային հետազոտական համալսարանի համաշխարհային էկոնոմիկայի և համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի դեկան Անդրեյ Սուզդալցև,
— ՌԳԱ Եվրոպայի ինստիտուտի Անկախ պետությունների համագործակցության երկրների ռազմավարական զարգացման կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ալեքսանդր Գուսև,
— Ազգային ռազմավարության ինստիտուտի միջազգային նախագծերի տնօրեն Յուրի Սոլոզոբով։
Աստանայում`
— քաղաքագետ Գալիմ Բայտուկ,
Երևանում`
— ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարով։
Կիևում`
— «Փորձագիտական խորհուրդ» վերլուծական կենտրոնի տնօրեն, «Ռեֆորմատորական ակումբի» նախագահ Իսկանդեր Խիսամով։
«Նովոստի–Արմենիա» գործակալության հասցեն` Երևան, Վարդանանց 7։
Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար` 52-83-92 (ներքին` 108), 52-83-64 (ներքին` 108), 56-72-10 (ներքին` 108)։
Հասմիկ Սահակյան, մենեջեր` (094) 18-33-77։–0-

