ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կկազմակերպվի Մոսկվա-Կիև-Քիշնև-Երևան-Աստանա տեսակամուրջ` «Ռուսական բուհերը ԱՊՀ քաղաքացիների համար» թեմայով

23.12.2013, 12:54
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կկազմակերպվի Մոսկվա-Կիև-Քիշնև-Երևան-Աստանա տեսակամուրջ` «Ռուսական բուհերը ԱՊՀ քաղաքացիների համար» թեմայով
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կկազմակերպվի Մոսկվա-Կիև-Քիշնև-Երևան-Աստանա տեսակամուրջ` «Ռուսական բուհերը ԱՊՀ քաղաքացիների համար» թեմայով

Երեքշաբթի` դեկտեմբերի 24–ին, ժամը 15։00–ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Մոսկվա-Կիև-Քիշնև-Երևան-Աստանա տեսակամուրջ` «Ռուսական բուհերը ԱՊՀ քաղաքացիների համար» թեմայով։  

ՌԴ նախագահ Վ.Վ.Պուտինը 2013թ. դեկտեմբերի 12-ին ՌԴ Դաշնային ժողովին հղած ուղերձում հայտարարեց, որ «առաջիկայում ԱՊՀ բոլոր երկրների հետ հարկավոր է ապահովել դպրոցական կրթության մասին փաստաթղթերի փոխադարձ ընդունում, ինչպես նաև մշակել, օրինակ, ԱՊՀ երկրներում ռուսաց լեզվի կենտրոնների հիման վրա  ռուսական չափորոշիչներով  ՄՊՔ–ի անցկացման կետերի ստեղծման հարցը»։

Նախատեսվում է, որ ՄՊՔ–ի հանձնման օտարերկրյա կենտրոններ կստեղծվեն 2014 թ.–ից։ Տեսակամրջի մասնակիցները կխոսեն ԱՊՀ–ից տաղանդավոր ուսանողներ ընդունելու` ռուսական բուհերի պատրաստակամության, այդ գաղափարի իրականացման մանրամասների, ԱՊՀ երկրներում բարձրագույն դպրոցների գոյություն ունեցող փոխգործակցության, ինչպես նաև արտերկրում հայրենակիցներին աջակցելու մասին։

Մոսկվայից տեսակամրջին կմասնակցեն`

- Մոսկվայի քաղաքային մանկավարժական համալսարանի ռեկտոր Իգոր Ռեմորենկոն,

- ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի ռեկտոր Միխայիլ Էսկինդարովը,

- Մոսկվայի էկոնոմիկայի, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարանի ռեկտոր Նատալյա Տիխոմիրովան։

Քիշնևից տեսակամրջին կմասնակցեն`

- Կրթության, գիտության, մշակույթի, ԶԼՄ–ների, երիտասարդության և սպորտի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Կիրիլ Լուչինսկին,

- Լուսավորության նախարարության միջազգային հարաբերությունների և եվրոպական ինտեգրման հարցերով վարչության պետ Լյուդմիլա Պավլովան։

Կիևից տեսակամրջին կմասնակցեն`

- Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության և Գերագույն Ռադայի պրոֆիլային կոմիտեի ներկայացուցիչները։

Երևանից տեսակամրջին կմասնակցեն`

- ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Բաբուխանյանը։

- ՀՀ ԿԳՆ Արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանը։

Աստանայից տեսակամրջին կմասնակցեն`

- Ղազախստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, ինչպես նաև Ղազախստանի Հանրապետության Մեջլիսի (խորհրդարան) սոցիալ–մշակութային զարգացման կոմիտեի ներկայացուցիչները։

«Նովոստի–Արմենիա» գործակալության հասցեն` Երևան, Վարդանանց 7։

Հավատարմագրման հեռախոսահամարներ` 52-83-92 (ներքին` 108), 52-83-64 (ներքին` 108), 56-72-10 (ներքին` 108)։

Հասմիկ Սահակյան, մենեջեր` (094) 18-33-77. -0-