Հինգշաբթի՝ նոյեմբերի 10-ին, 11:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս, որտեղ կներկայացվի Մշակույթի նախարարության և Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի համատեղ ծրագիրը՝ նվիրված «Լավագույն արվեստի քննադատական հոդված» մրցույթին:
Ասուլիսի բանախոսներն են՝
- Հայաստանի մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը,
- մրցութային հանձնաժողովի նախագահ Հրաչ Բայադյանը,
- ծրագրի համակարգող Լիլիթ Սարգսյանը:
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:
Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին 108), 52-83-64 (ներքին 108), 56-72-10 (ներքին 108):
Գայանե Հովհաննիսյան, մենեջեր: Բջջային հեռախոս՝ (093) 25-12-19: --0—