ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված Պուսանի կինոփառատոնում հայկական «Ժաննան և ձայները» ֆիլմի համաշխարհային պրեմիերային

08.11.2011, 15:33

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Չորեքշաբթի՝ նոյեմբերի 9-ին, ժամը 13:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս, որը նվիրված է Հարավային Կորեայի Պուսան քաղաքի միջազգային կինոփառատոնում հայ ռեժիսոր Միքայել Վաթինյանի «Ժաննան և ձայները» ֆիլմի համաշխարհային պրեմիերային:

Պուսանում անցկացվող միջազգային կինոփառատոնը (Busan International Film Festival) Ասիայում կազմակերպվող խոշորագույն կինոփառատոնն է, որը 1996 թ.-ից ամեն տարի անցկացվում է Հարավային Կորեայի Պուսան քաղաքում: Փառատոնի շրջանակներում ցուցադրվում են նոր ֆիլմեր և սկսնակ ռեժիսորների աշխատանքները:

Պուսանի միջազգային կինոփառատոնին մասնակցելու համար ներկայացված տարածաշրջանային բոլոր կինոնախագծերից ընտրվել է հենց հայ ռեժիսորի ֆիլմը:

Մամուլի ասուլիսին կմասնակցեն՝

-         ՀՀ մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը,

-         «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը,

-         «Ժաննան և ձայները» ֆիլմի ռեժիսոր Միքայել Վաթինյանը,

-         Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը:

«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց  7:

Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին 108), 52-83-64 (ներքին 108), 56-72-10 (ներքին 108):

Գայանե Հովհաննիսյան, մենեջեր: Բջջային հեռախոս՝ (093) 25-12-19: --0—