Երեքշաբթի՝ սեպտեմբերի 6-ին, ժամը 13։30-ին, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ReAnimania անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնին նվիրված ասուլիս կկազմակերպվի։
Մամուլի ասուլիսի մասնակիցներն են՝ Երևանում ReAnimania անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի հիմնադիր Վրեժ Քասունին, ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը, ՀՀ Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը։
Մամուլի ասուլիսի ընթացքում կխոսեն փառատոնի ծրագրերի և հեռանկարների մասին, ինչպես նաև կներկայացվի փառատոնի օրակարգի համառոտ նկարագրությունը։
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7։
Հեռախոսներ հավատարմագրման համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108).
Գայանե Հովհաննիսյան (մենեջեր). բջջային հեռախոսահամարը՝ (093) 25-12-19 –0—