ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում «Կապիտալների փախուստ՝ հետխորհրդային տարածության ֆենոմենը» թեմայով Երևան-Մոսկվա տեսակամուրջ կկազմակերպվի

19.07.2011, 14:12

Չորեքշաբթի՝ հուլիսի 20-ին, ժամը 12։00-ին, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում «Կապիտալների փախուստ՝ հետխորհրդային տարածության ֆենոմենը» թեմայով Երևան-Մոսկվա տեսակամուրջ կկազմակերպվի։

Ըստ կանխատեսումների, ընթացիկ տարում Ռուսաստանից կապիտալների արտահոսքը կկազմի 35 մլրդ դոլար։ Կապիտալի արտահոսքի խնդիր ունեն նաև հարևան հանրապետությունները։ Կապիտալների արտահոսքի պատճառների և հետևանքների մասին կպատմեն տեսակամուրջի մասնակիցները։

Մոսկվայում՝ Տնտեսական և ֆինանսական խորհրդատվության կենտրոնի գլխավոր տնօրեն Ելենա Դոբրոլյուբովան, ՌԴ կառավարությանն առընթեր Վերլուծական կենտրոնի փորձագիտական-վերլուծական գործունեության վարչության պետ Ալեքսանդր Բիմը։

Տեսակամուրջին Երևանից կմասնակցի «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը։

«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց, 7:

Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108).—0—