ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Երևան-Մոսկվա տեսակամուրջ կանցկացվի՝ «Աղբի խնդիրը. ինչպե՞ս խուսափել աղբային աղետից» թեմայով

30.06.2011, 15:00
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Երևան-Մոսկվա տեսակամուրջ կանցկացվի՝ «Աղբի խնդիրը. ինչպե՞ս խուսափել աղբային աղետից» թեմայով
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Երևան-Մոսկվա տեսակամուրջ կանցկացվի՝ «Աղբի խնդիրը. ինչպե՞ս խուսափել աղբային աղետից» թեմայով

Ուրբաթ՝ հուլիսի 1-ին, ժամը 13:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «Աղբի խնդիրը, ինչպե՞ս խուսափել աղբային աղետից» թեմայով Երևան-Մոսկվա մուլտիմեդիոն տեսակամուրջը:

Գրեթե 90 մլն տոննա աղբ, որը կզբաղեցներ Մոսկվայի մարզի ողջ տարածքը, 5 մետրանոց շերտով, 4 հարկանի տան բարձրությամբ, այսպիսին է մարդու կենսագործունեության թափոնների վերամշակման ռուսական օրինական տարածքների ընդհանուր մակերեսի մասին ոչ սփոփիչ տեղեկատվությունը:

Աղբի ընդհանուր քանակից, որը պոտենցիալ հիվանդությունների և համաճարակների աղբյուր է, հաջողվում է վերամշակել միայն 50-70 տոկոսը: Եթե շտապ միջոցներ չձեռնարկվեն, ապա մի քանի տարի անց Ռուսաստանը չի խուսափի աղբային աղետից: Սակայն աղբի վերամշակման խնդիրը բացառապես ռուսական խնդիր չէ:

«Աղբի խնդիրը» մտահոգում է ոչ միայն ռուսներին: Հունիսի 21-ին Հայաստանի խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ պատգամավորները բուռն քննարկման առարկա էին դարձրել «Աղբահանության և սանմաքրման մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները:

Ի վերջո, ո՞վ կհաղթի՝ ա՞ղբը, թե՞ մարդը, ո՞վ և ի՞նչ ծավալով պետք է վճարի աղբի վերամշակման համար, ո՞վ պետք է վերահսկի աղբահանության, քաղաքային կեղտի և կենցաղային թափոնների տեղափոխման հարցը, կարելի՞ է, արդյոք, աղբի վերամշակումը դարձնել եկամտաբեր գործունեություն, այս և այլ հարցեր կքննարկվեն փորձագետների կողմից:

Երևանից տեսակամուրջին կմասնակցեն՝

- Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը,
- Երևանի քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Էդուարդ Ներսիսյանը:
Մոսկվայից տեսակամուրջին կմասնակցեն՝

- ՌԴ պետդումայի պատգամավոր, Պետդումայի սեփականության կոմիտեի անդամ Ալեքսեյ Պլախոտնիկովը,
- «Բարեկարգման և թափոնների հետ աշխատանքի դաշնային կենտրոնի» գլխավոր տնօրեն Նիկոլայ Ժելյաևը,
- անկախ փորձագետ Վյաչեսլավ Աստրեցովը:

*Մուլտիմեդիոն միջոցառումը նյուսմեյքերի և լսարանի միջև շփման նորարարական ձև է, որը ենթադրում է տարբեր նյութերի վիզուալ օգտագործում, որոնք թույլ են տալիս առավել ամբողջականորեն և բազմակողմանիորեն քննարկել ասուլիսի թեման: Մուլտիմեդիոն նյութերը նման միջոցառման ընթացքում նյուսմեյքերի պատմության մի մասն են և օգտագործվում են սրահում գտնվող լրագրողների կողմից, ինչպես նաև ցուցադրվում են կայքի օգտագործողներին օն-լայն հեռարձակման ընթացքում:

«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7։

Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):

Գայանե Հովհաննիսյան (մենեջեր). բջջային հեռախոսահամար՝ (093) 25-12-19 --0-