ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երևան-Մոսկվա-Կիև-Քիշնև տեսակամուրջ

13.04.2011, 12:36
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երևան-Մոսկվա-Կիև-Քիշնև տեսակամուրջ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երևան-Մոսկվա-Կիև-Քիշնև տեսակամուրջ

Հինգշաբթի՝ ապրիլի 14-ին, ժամը 13:00-ին Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «Պատմամշակութային հուշարձաններ: Ինչպե՞ս պահպանել պատմական հայրենիքը» թեմայով Երևան-Մոսկվա-Կիև-Քիշնև տեսակամուրջը:

Միջոցառումն անցկացվում է Հուշարձանների և պատմական վայրերի միջազգային օրվա նախաշեմին, որը նշվելու է մարտի 18-ին՝ «Պահպանենք մեր պատմական հայրենիքը» նշանաբանի ներքո: Ամեն երկիր հսկայական պատմամշակութային ժառանգություն ունի: Այն ձևավորվում է դարերի ընթացքում՝ տարբեր ժողովուրդների ջանքերի և ձեռքբերումների շնորհիվ: Միաժամանակ մարդիկ միշտ չէ, որ գիտակցում են, որ հարկավոր է հսկայական ջանքեր գործադրել՝ պատմական ժառանգության պահպանման համար, և մեր աչքի առջև մենք կորցնում ենք մեր պատմությունն ու մշակույթը, որը դեռ երեկ հարկավոր էր պահպանել: Որտեղո՞վ է անցնում պատմական հուշարձանի և պարզապես հին կառույցի միջև սահմանը: Արդյոք մի՞շտ են ճիշտ սահմանված պատմամշակութային ժառանգության պահպանման առաջնահերթությունները: Հետխորհրդային տարածքի երկրներում ի՞նչ խնդիրներ կան պատմամշակութային ժառանգության պահպանման հարցում: Ի վիճակի՞ են, արդյոք, մարդիկ պահպանել սեփական երկրի մշակութային պատմությունը:

Երևանից տեսակամուրջին կմասնակցեն՝

-         ՀՀ մշակույթի նախարարությանն առընթեր Պատմամշակութային հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժանի պետ Կարո Այվազյանը,

-         Հայաստանում Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանը:

Մոսկվայից տեսակամուրջին կմասնակցեն՝

-         Համաշխարհային ժառանգության ռուսական ազգային կոմիտեի նախագահ Իգոր Մակովեցկին,

-         Պատմամշակութային հուշարձանների պահպանության համառուսական միության կենտրոնական խորհրդի նախագահ Գալինա Մալանիչևան,

Բանավեճին մասնակցելու նպատակով հրավիրվել են Մոսկվայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի բյուրոյի տնօրենը և ՌԴ մշակույթի նախարարության ներկայացուցիչը:

Կիևից տեսակամուրջին կմասնակցի՝

-         Պատմամաշկութային հուշարձանների պահպանության ուկրաինական միության նախագահի առաջին տեղակալ Նիկոլայ Պարխոմենկոն:

Քիշնևից տեսակամուրջին կմասնակցեն՝

-         Մոլդովայի մշակույթի նախարարությանն առընթեր Հուշարձանների վերահսկման և վերականգնման գործակալության ղեկավար Իոն Շտեֆանիցեն,

-         Ա.Ս.Պուշկինի տուն-թանգարանի գիտքարտուղար Վիկտոր Կուշնիրենկոն:

*-Մուլտիմեդիոն միջոցառումը նյուսմեյքերի և լսարանի միջև շփման նորարարական ձև է, որը ենթադրում է տարբեր նյութերի վիզուալ օգտագործում, որոնք թույլ են տալիս առավել ամբողջականորեն և բազմակողմանիորեն քննարկել ասուլիսի թեման: Մուլտիմեդիոն նյութերը նման միջոցառման ընթացքում նյուսմեյքերի պատմության մի մասն են և օգտագործվում են սրահում գտնվող լրագրողների կողմից, ինչպես նաև ցուցադրվում են կայքի օգտագործողներին օն-լայն հեռարձակման ընթացքում:

 «Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7։
Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):

Գայանե Հովհաննիսյան (մենեջեր). բջջային հեռախոսահամարը՝ (093) 25-12-19 –0-