ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երևան-Մոսկվա տեսակամուրջ՝ Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային խաղի թեմայով
Երկուշաբթի՝ մարտի 21-ին, ժամը 11:00-ին, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երևան-Մոսկվա տեսակամուրջ՝ «Ռուսաստանի և Հայաստանի ֆուտբոլը. մրցակցություն հանուն բարեկամության» թեմայով:
Միջոցառումը տեղի կունենա Հայաստանի և Ռուսաստանի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպման նախաշեմին, որը տեղի կունենա Երևանի Վ. Սարգսյանի անվան մարզադաշտում Եվրո-2012 ընտրական փուլի շրջանակներում: Մարզական փորձագետներն ու մասնագետները՝ հայրենական ֆուտլբոլի լեգենդները, կքննարկեն ազգային հավաքականների կայանալիք հանդիպումը, ինչպես նաև մտքեր կփոխանակեն այս մարզաձևի և ԱՊՀ-ում ֆուտբոլի վետերանների կազմակերպությունների դերի մասին:
Երևանում տեսակամուրջին կմասնակցեն՝
- ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր («Արարատ-73»), Ֆուտբոլի վետերանների միության նախագահ Սերգեյ Պողոսյանը,
- ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր («Արարատ-73»), «ՄԻԿԱ» ֆուտբոլային ակումբի մարզչական խորհրդի ղեկավար Էդուարդ Մարկարովը:
Մոսկվայից տեսակամուրջին կմասնակցեն՝
- սպորտի վաստակավոր վարպետ, վաստակավոր մարզիչ, Օլիմպիական խաղերի հաղթող Անատոլի Բիշովեցը,
- սպորտի վաստակավոր վարպետ, «Սովետսկի սպորտ» թերթի մեկնաբան Եվգենի Լովչյովը:
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7։
Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):
Գայանե Հովհաննիսյան (մենեջեր). բջջային հեռախոսահամարը՝ (093) 25-12-19 –0-

