ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կկազմակերպվի Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանի ասուլիսը

15.03.2011, 14:52

Չորեքշաբթի՝ մարտի 16-ին, 14։00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կկայանա Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանի ասուլիսը՝ նվիրված մարտի 19-ի լուսնային ակտիվությանը։

Լուսնի հերթական փուլում արբանյակը կմոտենա Երկրի մակերևույթին 356,5 հազար կիլոմետր տարածության վրա։ Մի շարք գիտնականների կարծիքով, իրադարձությունը, որին աստղագետներն ու լուսանկարիչները սպասել են 19 տարի, աշխարհին բնական աղետներ է սպառնում։

Ասուլիսի ընթացքում անդրադարձ կկատարվի նաև Բյուրականի աստղադիտարանի գործունեության հարցերին։
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7։
Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):
Գայանե Հովհաննիսյան (մենեջեր). բջջային հեռախոսահամարը՝ (093) 25-12-19 –0-