ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «Մանկական ուռուցքաբանությունը Հայաստանում» թեմայով մամուլի ասուլիս

14.02.2011, 14:31

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Երեքշաբթի՝ փետրվարի 15-ին, ժամը 11։00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս` «Մանկական ուռուցքաբանությունը Հայաստանում» թեմայով։

Փետրվարի 15-ին աշխարհի ավելի քան 40 երկրներում նշվում  է Քաղցկեղով հիվանդ երեխաների միջազգային օրը։ Դա տոն չէ, այլ հիվանդ երեխաների և երկրում առողջապահության վիճակի նկատմամբ ուշադրություն գրավելու առիթ։

Մամուլի ասուլիսի մասնակիցներն են՝

-         Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն, Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից-անդամ Հայրո Գալստյանը,

-         Հայաստանի ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական ուռուցքաբանության և քիմիոթերապիայի բաժանմունքի ղեկավար, Հայ ուռուցքաբանների ասոցիացիայի նախագահ Գրիգորի Բադալյանը։

«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7։
Հեռախոսներ հավատարմագրման համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108).
Գայանե Հովհաննիսյան (մենեջեր). բջջային հեռախոսահամարը՝ (093) 25-12-19 –0—