ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երևան-Մոսկվա-Կիև-Աստանա տեսակամուրջ

21.01.2011, 14:33
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երևան-Մոսկվա-Կիև-Աստանա տեսակամուրջ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երևան-Մոսկվա-Կիև-Աստանա տեսակամուրջ

Երկուշաբթի՝ հունվարի 24-ին, ժամը 13։00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երևան-Մոսկվա-Կիև-Աստանա տեսակամուրջ՝ «Անտառնե՞րը մարդկանց համար, թե՞ մարդիկ՝ անտառների» թեմայով։

Միջոցառումն անցկացվում է Նյու Յորքում ՄԱԿ-ի Անտառային ֆորումի 9-րդ նստաշրջանի ժամանակ Անտառների միջազգային տարվա պաշտոնական բացման նախօրեին. նստաշրջանը կանցկացվի հունվարի 24-ից փետրվարի 4-ը։ Անտառները ոչ միայն մաքուր օդի և կենսաբազմազանության աղբյուր են, դրանք մարդկանց տալիս են սնունդ, վառելիք, օթևան, հսկայական դեր են խաղում մոլորակի կլիմայի ձևավորման գործում։ Ի՞նչ են անում Ռուսաստանի, Ուկրաինայի, Հայաստանի և Ղազախստանի կառավարություններն անտառների պահպանման, վերականգնման և մակերեսների ընդլայնման համար։ Ի՞նչ նախաձեռնություններ և ծրագրեր  կիրագործվեն 2011 թվականին Անտառի միջազգային տարում։ Այս և այլ հարցեր կքննարկեն տեսակամուրջի մասնակիցները։

Երևանում՝

«Հայանտառ» ՓԲԸ գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը։

Մոսկվայում՝

- ՌԴ Անտառային տնտեսության դաշնային գործակալության Անտառների օգտագործման և վերարտադրության վարչության պետ Ալեքսանդր Մարիևը,

- Ռուսաստանի WWF Անտառային ծրագրի ղեկավար Ելենա Կուլիկովան։

Կիևում՝

- Ուկրաինայի Անտառային ռեսուրսների պետական կոմիտեի ներկայացուցիչը։

Աստանայում՝

- ՂՀ գյուղատնտեսության նախարարության Անտառային և որսորդական տնտեսության կոմիտեի նախագահ Եռլան Նիսանբաևը,

- ՂՀ Շրջակա միջավայրի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։

«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7։

Հեռախոսներ հավատարմագրման համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108).

Գայանե Հովհաննիսյան (մենեջեր). բջջային հեռախոսահամարը՝ (093) 25-12-19 –0—