ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կկազմակերպվի Երևան-Մոսկվա-Թբիլիսի տեսակամուրջ՝ կոռուպցիայի դեմ պայքարի թեմայով

07.12.2010, 18:13
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կկազմակերպվի Երևան-Մոսկվա-Թբիլիսի տեսակամուրջ՝ կոռուպցիայի դեմ պայքարի թեմայով
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կկազմակերպվի Երևան-Մոսկվա-Թբիլիսի տեսակամուրջ՝ կոռուպցիայի դեմ պայքարի թեմայով

Չորեքշաբթի՝ դեկտեմբերի 8-ին, ժամը 15։00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կկազմակերպվի Երևան-Մոսկվա-Թբիլիսի տեսակամուրջ՝ «Հասարակությունը կոռուպցիայի դեմ» թեմայով։

Միջոցառումն անցկացվում է Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա նախօրեին: Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը նշվում է դեկտեմբերի 9-ին՝ 2004թ.-ից սկսած։ Կոռուպցիան խարազան է, որից տուժում են աշխարհի շատ երկրներ։ Ռուսաստանն ակտիվ պայքար է մղում կոռուպցիայի դեմ։ Դեռ 2008թ.-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հրամանագիր է ստորագրել հակակոռուպցիոն միջոցների և կաշառակերության դեմ պայքարի վերաբերյալ ազգային ծրագրի մասին, կոռուպցիայի դեմ պայքարի Կոմիտե է ստեղծվել։

2010թ.-ի գարնանը 2010-2011թթ.-ի հակակոռուպցիոն ռազմավարություն է ընդունվել, որի նպատակն է վերացնել Ռուսաստանի կոռուպցիայի արմատական խնդիրները և  հասարակության մեջ ձևավորել դրան անընդունելի լինելը։ Կոռուպցիայի դեմ պայքարի արշավին ներգրավված են պետական իշխանության դաշնային, տարածաշրջանային և մունիցիպալ մակարդակի մարմինները։ Կոռուպցիայի դեմ պայքարը մղվում է նաև հետխորհրդային տարածքի բոլոր երկրներում։

Ինչպե՞ս հաղթահարել կոռուպցիան։ Ի՞նչ բաղադրատոմս կարող են առաջարկել Ռուսաստանի, Հայաստանի և Վրաստանի փորձագետները։ Որո՞նք են կոռուպցիայի արմատական պատճառները։ Ինչպե՞ս հասարակության մեջ ձևավորել կոռուպցիայի անընդունելիությունը և բարձրացնել բնակչության իրավական կուլտուրայի մակարդակը։
 
Տեսակամուրջին Երևանից կմասնակցի ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի վարչության դատախազ Արմեն Բոսնախյանը։

Մոսկվայի մասնակիցներն են՝ Պետդումայի կոմիտեի կոռուպցիայի դիմակայման օրենսդրական ապահովման հարցերի նախագահ Ալեքսեյ Վոլկովը, Հանրային հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, Պետդումայի՝ Դաշնության և տարածաշրջանային քաղաքականության կոմիտեի անդամ Անտոն Բելյակովը։


Թբիլիսիի մասնակիցներն են՝ Վրաստանի նախկին գլխավոր դատախազ Գեորգի Մեպարիշվիլին, տնտեսական փորձագետ Գեորգի Խուխաշվիլին, Ազգային խորհրդի անդամ, միջազգային իրավունքի իրավաբան Օթար Չիտանավան։

«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7։

Հեռախոսներ հավատարմագրման համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108).

Գայանե Հովհաննիսյան (մենեջեր). բջջային հեռախոսահամարը՝ (093) 25-12-19 --0—