ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Երևան-Մոսկվա-Կիև-Քիշնև տեսակամուրջ կկազմակերպվի

30.11.2010, 14:48
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Երևան-Մոսկվա-Կիև-Քիշնև տեսակամուրջ կկազմակերպվի
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Երևան-Մոսկվա-Կիև-Քիշնև տեսակամուրջ կկազմակերպվի

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Չորեքշաբթի՝ դեկտեմբերի 1-ին, ժամը 13:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երևան-Մոսկվա-Կիև-Քիշնև տեսակամուրջը՝ «Խորհրդային դարաշրջանի հուշարձանների ճակատագիրը: Քանդե՞լ, թե՞ պահպանել» թեմայով:

Խորհրդային տարիների հուշարձանների և խորհրդային սիմվոլիկայի ոչնչացման վերաբերյալ վեճերը ընթանում են ԽՍՀՄ-ի փլուզման պահից ի վեր: Սակայն վերջին տարիների ընթացքում հետխորհրդային տարածքի մի քանի երկրներում խորհրդային ամեն ինչից ազատվելու փորձերը հասնում են անհեթեթության, այդ թվում նաև հանգեցնում են Հայրենական մեծ պատերազմում զոհված զինծառայողների և խաղաղ բնակիչների գերեզմանների ապամոնտաժման:

Կարելի՞ է, արդյոք, խորհրդային դարաշրջանի հուշարձանները դիտարկել միայն գաղափարախոսական տեսակետից, ո՞վ և ինչպե՞ս պետք է որոշի, թե որ հուշարձաններն ունեն գեղարվեստական, մշակութային և ճարտարապետական արժեք, հարկավո՞ր է խորհրդային սիմվոլիկան հանել շենքերի (մետրոյի կայարանների) դիմերեսից, արդյո՞ք շտապ վերանորոգման և վերակառուցման կարիք ունեն շենքերի ներքին հատվածները, որտեղ առկա է խորհրդային սիմվոլիկան, ի՞նչ է այսօր խորհրդանշում խորհրդային դարաշրջանի հուշարձաններն ու խորհրդային սիմվոլիկան՝ անցած ժամանակների կարոտա՞խտ, թե՞ պատմություն, որն անհրաժեշտ է իմանալ, ժամանակակից սերնդին հարկավո՞ր են, արդյոք, ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանի հուշարձանները: Այս և այլ հարցեր կդառնան բանավեճի քննարկման առարկան:

Երևանից տեսակամուրջին կմասնակցի Երևանի Գեղագիտության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն, ճարտարապետ Լևոն Իգինյանը:

Մոսկվայից տեսակամուրջին կմասնակցեն քանդակագործ, մոնումենտալ-դեկորատիվ քանդակագործության վարպետ, Ռուսաստանի արվեստի ակադեմիայի թղթակից-անդամ Լեոնիդ Բարանովը, Մոսկվայի ճարտարապետական ժառանգության պահպանման միության (MAPS) վարչության նախագահ, «Արխնաձոր» հասարակական շարժման համակարգող խորհրդի անդամ Մարինա Խրուստալյովան:

Կիևից տեսակամուրջին կմասնակցեն Ուկրաինայի կոմունիստական կուսակցության պատգամավոր, «Մատերիկ Եվրազիա» հրատարակության և «Կոմուիստ» թերթի խմբագիր Ալեքսանդր Գոլուբը, Հեռուստահաղորդավար Եվգենի Կիսելյովը:

Քիշնևից տեսակամուրջին կմասնակցեն ճարտարապետ Եվգենի Սմոլինը, քանդակագործ Յուրի Կանաշինը:

 

*- Մուլտիմեդիոն միջոցառումը նյուսմեյքերի և լսարանի շփման նորարարական ձև է, որը ենթադրում է առավել լիարժեք և բազմակողմանիորեն կոնֆերանսի թեման ներկայացնող վիզուալ տարբեր նյութերի օգտագործում։ Մուլտիմեդիոն նյութերը նման միջոցառման մեջ նյուսմեյքերի նյութի մի մասն են և օգտագործվում են դահլիճում ներկա գտնվող լրագրողների կողմից, ինչպես նաև ցուցադրվում են կայքի օգտագործողներին օն լայն հեռարձակման ժամանակ։

«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7։

Հեռախոսներ հավատարմագրման համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108).

Գայանե Հովհաննիսյան (մենեջեր). բջջային հեռախոսահամարը՝ (093) 25-12-19 --0—