ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «Կամավորության դրսևորման արդյունքները Հայաստանի համայնքներում» թեմայով
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երեքշաբթի՝ նոյեմբերի 30-ին, ժամը 11:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «Կամավորության դրսևորման արդյունքները Հայաստանի համայնքներում» թեմայով մամուլի ասուլիս:
Կամավորության նախաձեռնության ծրագրի մեկնարկային փուլն ավարտվեց: Այն սկիզբ դրեց քաղաքացիական պատասխանատվության և համայնքային կամավորական աշխատանքների մասին իրազեկության բարձրացմանը:
2010թ. հուլիսին առաջին անգամ Հայաստանում 120 երիտասարդ կամավորների ուժերով կազմակերպվեց համայնքային ծառայության շաբաթ, որի ընթացքում 27 գյուղական և քաղաքային համայնքներում կամավորական հիմունքներով կառուցվեցին, վերանորոգվեցին ու նոր խաղերով համալրվեցին մանկական խաղահրապարակներ, բարեկարգվեցին ու վերանորոգվեցին սպորտային հրապարակներ, գրադարաններ: Աղբահանման և մաքրման աշխատանքներ կատարվեցին զբոսայգիներում, մատուռների ու եկեղեցիների տարածքներում:
Մամուլի ասուլիսին կմասնակցեն՝
- Խաղաղության կորպուս Հայաստան, Ծրագրերի և դասընթացների բաժնի ղեկավար Նիկոլաս Բրունոն,
- Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի տնօրեն Դավիթ Չիտյանը,
- Գործընկերություն և ուսուցում ՀԿ, Կազմակերպական զարգացման և դասընթացների ղեկավար Աննա Ավետիսյանը,
- «Գործընկերություն և ուսուցում» հասարակական կազմակերպության համակարգող Արփինե Հակոբյանը:
Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7։
Հեռախոսներ հավատարմագրման համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108).
Գայանե Հովհաննիսյան (մենեջեր). բջջային հեռախոսահամարը՝ (093) 25-12-19 --0—

