ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի կունենա Հայաստանի կայուն էներգետիկայի ֆիանսավորման հիմնադրամի շնորհանդեսը
Չորեքշաբթի՝ նոյեմբերի 10-ին, 14:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի կունենա Հայաստանի կայուն էներգետիկայի ֆիանսավորման հիմնադրամի (ArmSEFF) շնորհանդեսը:
Հիմնադրամի գործունեությունը կիրականացվի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի վարկային միջոցներով:
ArmSEFF-ը կկարգավորի արտադրական ոլորտում էնգերտիկ արդյունավետության բարելավման և էներգիայի վերականգնվող աղբյուրների միջոցով էներգիայի արտադրության վերաբերյալ նախագծերը:
Հիմնադրամի շնորհանդեսի արարողությանը ներկա կլինեն, մասնավորապես, ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգն ու ՎԶԵԲ-ի կլիմայի փոփոխությունների և էներգարարդյունավետության հարցերով զբաղվող խմբի ներկայացուցիչ Յան Սմիթը:
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն՝ Երևան, Վարդանանց փ. 7։
Հեռախոսներ հավատարմագրման համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108).
Գայանե Հովհաննիսյան, մենեջեր
Բջջային հեռախոս՝ (093) 25-12-19.--0—

