ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված հոլանդացի գեղանկարչի ցուցահանդեսին

04.10.2010, 16:23

Երեքշաբթի՝  հոկտեմբերի 5-ին, ժամը 11։00-ին, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Հայաստանի մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանի և հոլանդացի գեղանկարիչ Ռալֆ Հայնենի մամուլի ասուլիսը։

Հոկտեմբերի 5-ին Երևանի ճարտարապետների թանգարան-ինստիտուտում տեղի կունենա հոլանդացի գեղանկարիչ Ռալգ Հայնենի աշխատանքների ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը կազմակերպվում է քաղաքի «Միացյալ Հայերը Հոլանդիայում» կազմակերպության  նախաձեռնությամբ ու ջանքերով, ՀՀ Կրթության ու Գիտության Նախարարության Սփյուռքի վարչության միջնորդությամբ ու ՀՀ Մշակույթի Նախարարության միջոցով  ։ 

Նկարչի աշխատանքների շարքում մեծ թիվ են կազմում հին հայկական եկեղեցիները և ճարտարապետությունը, որոնք նրա ստեղծագործությունների միջոցով ներկայանում են Եվրոպայում։

Ցուցահանդեսի նպատակը Հայաստանի և սփյուռքի կապերի ամրապնդումն է, ինչպես նաև հայ արվեստասերներին երիտասարդ նիդեռլանդացի նկարչի և նրա նկարների հետ ծանոթացնելը, որոնք, նրա խոսքերով, արտահայտում են իր սերը Հայաստանի և հայկական ճարտարապետության նկատմամբ։

«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:

Հեռախոսներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):

Գայանե Հովհաննիսյան, մենեջեր:-0-