ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Երևան-Մոսկվա տեսակամուրջ կկազմակերպվի

29.09.2010, 18:04
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Երևան-Մոսկվա տեսակամուրջ կկազմակերպվի
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Երևան-Մոսկվա տեսակամուրջ կկազմակերպվի

Ուրբաթ՝ հոկտեմբերի մեկին, ժամը 15:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երևան-Մոսկվա տեսակամուրջ «Ռուսաստան-Հայաստան. հարաբերությունների նոր մակարդակ» թեմայով։

Միջոցառումը կազմակերպված է «Անվտանգության և տեղեկատվական համագործակցության խնդիրները Հարավային Կովկասում» Կովկասյան միջազգային գիտագործնական խորհրդաժողովի շրջանակներում, որն անցկացվում է Երևանում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը։ Բանավեճի ընթացքում մասնակիցները կարծիքներ կփոխանակեն ռուս-հայկական հարաբերությունների արդի վիճակի, Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության ստեղծման գործում Ռուսաստանի և Հայաստանի դերի մասին և կներկայացնեն մեր երկրների միջև համագործակցության հեռանկարների իրենց տեսլականը հնարավոր փոխգործակցության ողջ սպեկտրով։

Մասնակիցները Երևանից՝

-         Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը,

-         ԱՊՀ Ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը,

-         ԱՄՆ-ի  Համաշխարհային անվտանգության ինստիտուտի եվրոպական և ասիական ծրագրերի տնօրեն Նիկոլայ Զլոբինը։

Մասնակիցները Մոսկվայից՝

- ՊԴ Միջազգային գործերի կոմիտեի անդամ Սեմյոն Բաղդասարովը,

- Ռազմավարական զարգացման մոդելավորման կենտրոնի փոխնախագահ Գրիգորի Տրոֆիմչուկը,

- քաղաքագետ Ինոկենտի Ադյասովը։

«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:

Հեռախոսներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):

Գայանե Հովհաննիսյան, մենեջեր:-0-