ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին։ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի 90-ամյակին նվիրված մամուլի ասուլիս

24.09.2010, 11:32

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երկուշաբթի՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 13։00-ին, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա հայ ականավոր կոմպոզիտոր, հայ կոմպոզիտորական դպրոցի «կենդանի դասական» Ալեքսանդր Հարությունյանի 90-ամյակի առիթով անցկացվելիք համերգին նվիրված  մամուլի ասուլիս։

Համերգը կազմակերպում է Դասական երաժշտության զարգացման հիմնադրամը և Ա.Խաչատրյանի անվան տրիոն։ Համերգի մուտքն ազատ է։ Համերգը հասանելի կլինի նաև բոլոր ցանկացողների համար ուղիղ ինտերնետ-հեռարձակման միջոցով։

Խաչատրյանի անվան տրիոն մտադիր է ստեղծել Դասական երաժշտության զարգացման հիմնադրամ, որի նպատակը Հայաստանում դասական երաժշտության մասսայականացման և զարգացման հետ կապված տարբեր նախագծերի իրականացումն է։

Մամուլի ասուլիսի մասնակիցներն են՝

- ջութակահար Կարեն Շահգալդյանը,

- դաշնակահար Արմինե Գրիգորյանը,

- ՀԿԵ մամուլի ծառայության ղեկավար Վահե Դավթյանը,

- Խաչատրյանի անվան տրիոյի գործընկեր Ասատուր Գյուզելյանը։

«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:

Հեռախոսներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):

Գայանե Հովհաննիսյան, մենեջեր:-0-