ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված «Արևածաղիկ» ամենամյա մրցույթին
Հինգշաբթի՝ սեպտեմբերի 16-ին, ժամը 12:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս, որը նվիրված կլինի «Հավասար հնարավորություններ» նշանաբանի ներքո անցկացվող հաշմանդամների խնդիրների մասին պատմող լավագույն նյութի «Արևածաղիկ» ամենամյա մրցույթին:
Մրցույթի կազմակերպիչներն են «Հույսի կամուրջ», «Առաքելություն Արևելք» հասարակական կազմակերպություններն ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
Մրցույթի նպատակն է քարոզել սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող անձանց հավասար իրավունքները: Մրցույթին կարող են ներկայացվել 2009 թ.-ի նոյեմբերի 20-ից մինչև 2010 թ.-ի նոյեմբերի 20-ը հրապարակված նյութերը:
Մամուլի ասուլիսին կմասնակցեն՝
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Խաչատրյանը,
- «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադևոսյանը,
- «Առաքելություն Արևելք» հասարակական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Րաֆֆի Դուդաքլյանը:
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:
Հեռախոսներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):
Գայանե Հովհաննիսյան, մենեջեր:-0-

