ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա UCOM-ի և Toshiba-ի ներկայացուցիչների մամուլի ասուլիսը

04.08.2010, 14:45

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի՝ օգոստոսի 5-ին, ժամը 12:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա UCOM և Toshiba ընկերությունների ներկայացուցիչների մամուլի ասուլիսը:

Օգոստոսի 5-ից «Ucom» և «Toshiba» ընկերությունները հանդես կգան համատեղ գործունեությամբ` հայաստանյան շուկայում ստեղծելով նոր հնարավորություններ և հայ սպառողին ներկայացնելով շահավետ առաջարկ: Այս համագործակցության արդյունքում գերհզոր համակարգիչ ձեռք բերելը հասանելի է դառնում  յուրաքանչյուրի համար` աննախադեպ ցածր գնով

Մամուլի ասուլիսին կմասնակցեն՝

UCOM ընկերության տնօրեն Հայկ Եսայանը,

«Toshiba Europe»  ընկերության ԱՊՀ և Բալթյան երկրների տարածաշրջանի գլխավոր մենեջեր Իգոր Սնիտկոյը,

Toshiba ընկերության Կենտրոնական Ասիայի և Կովկասի գործընկերների հետ աշխատանքի գծով մենեջեր Իգոր Ժիցկին:

Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:

Հեռախոսներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):

Գայանե Հովհաննիսյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (093) 25 12 19:   -0-